Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»: Նա ասաց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել. «Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց ոչնչի մասին չեն բանակցել»։
Ապա հրապարակում հավաքվածներին հորդորեց հաստատել, «…որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի», չնայած Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում. «Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Նրանք չեն հասկանում, որ ղարաբաղյան խնդրի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է: Եթե բանակցային գործընթացում լինի մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, կգամ այստեղ եւ կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: