Քաղաքացին սպառնում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11:21-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: