Կանանց համար ամենաօգտակար բանջարեղենը՝ ըստ գիտնականների
Դիետոլոգները պնդում են, որ սմբուկը ամենաօգտակար բանջարեղենն է կանանց համար՝ գրում է telegraf.com.ua-ը:
Բժիշկների հավաստիացմամբ՝ սմբուկը ոչ միայն օժտված է բացառիկ համային հատկություններով, այլև ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ:
Այդ բանջարեղենը սպիտակուցների քանակով համեմատելի է մսի հետ:
Գիտնականները թվարկում են սմբուկի օգտակար հատկությունները. այն հզոր հակաօքսիդանտ է, կանխում է կրծքագեղձի քաղցկեղը, պաշտպանում է ուղեղը,
պարունակում է քիչ ածխաջրեր և ճարպեր, օգնում է նիհարելուն, նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում է արյան ճնշումը: