25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեգան Մարքլը հպարտացել է ծննդյան օրվա կապակցությամբ ստացած նվերով

Կենդանիների պաշտպանները Մեգան Մարքլին Alexandra K բրենդի մանուշակագույն պայուսակ են նվեր տվել: Հայտնի է, որ այդ ընկերությունը մասնագիտացած է էկո կաշվից իրերի պատրաստման ուղղությամբ: Նվերի արժեքը 380 դոլար է: Այդ մասին գրում է telegraf.com-ը:

«Այս պայուսակը համապատասխանում է Մեգանի ոճին, ինչպես նաև կենդանիների հանդեպ նրա բարեկամական վերաբերմունքին: Մենք հույս ունենք, որ այս նվերը կոգևորի թագավորական ընտանիքին և նրա երկրպագուներին, որպեսզի աջակցեն այն բրենդներին, որոնք չեն օգտագործում դաժան ճանապարհով ստացված կենդանիների կաշին»,- նշել է կազմակերպության տնօրեն Էլիզա Ալենը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ