14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախատեսվում է Թրամփ-Փաշինյան հանդիպումը

Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այժմ ընթանում են քննարկումներ այդ հանդիպման կազմակերպման շուրջ։ Մենք կարող ենք հաստատել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման աշխատանքներին ու քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ և ՀՀ ղեկավարների հանդիպումը», – ասաց Տիգրան Բալայանը։

Նա, այնուամենայնիվ, հավելեց՝ այս պահի դրությամբ չի կարող ասել, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ