24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի՞թե ձեզ թվում է, որ ակնհայտ պատվիրված պետականակործան այս ծրագրով դուք իրավունք ունեք գլխիվայր շրջել նորանկախ Հայաստանի 26-ամյա պատմությունը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում, իբրև սիրո և համերաշխության հեղափոխություն անվան տակ, բայց իրականում՝ նախկին իշխանությունների կողմից սույն թվականի մայիսի 8-ին բացահայտ կազմակերպված նպատակային իշխանափոխության արդյունքում, Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը ժամանակավորապես հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում 100-օրյա գործունեության մասին, կխոսենք առաջիկայում:

Պարոնայք և տիկնայք, մի՞թե,  իրոք, չեք գիտակցում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երկիր մոլորակի բոլոր պետությունների համար մեծ հեղինակություն վայելող, և, որ հայերիս համար ամենակարևորը` Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության միակ երաշխավոր ռազմաքաղաքական կազմակերպությունն է:

Եվ, առանց պաշտոնապես զգուշացնելու ՀԱՊԿ-ին, Հայաստանի բարձրագույն իշխանության որոշումով, Հայաստանի ներքին խարդավանքների և անձնական վենդետաների արդյունքում՝ մեղադրանք եք առաջադրում ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին՝ մեկընդմիշտ ջնջելով Հայաստանի ու հայ ժողովրդի արտաքին անվտանգության միակ երաշխավոր,  միջազգային հեղինակություն վայելող ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական կենսական համագործակցությունը, և ՀԱՊԿ-ի հիմնադիր, հայ ժողովրդի համար քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ դարավոր բարեկամությունը՝ միայն ու միայն ոգեշնչելով ինքնիշխան Հայաստանի Հանրապետության և Երկիր մոլորակի բազմաթիվ պետությունների համար ռազմաքաղաքական դաշտում թշնամի հանդիսացող ՆԱՏՕ-ին:

Եթե դուք, իրոք, մտահոգված լինեիք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արտաքին  անվտանգության համար, ապա նույնքան մտահոգված կլինեիք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը պաշտպանող ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակության պահպանման համար, և ուրեմն, դուք պարտավոր էիք շատ արագ, դիվանագիտական ճանապարհով՝ ոչ հրապարակային, անհնարինը դարձնել հնարավոր, որպեսզի ՀԱՊԿ-ի ղեկավարությունը փոխեր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որից հետո նոր միայն մեղադրանք առաջադրեիք Յուրի Խաչատուրովին՝ չսասանելով ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը:

Իսկ դուք դա չարեցիք: Սա նշանակում է, որ դուք, նախապես պատրաստվելով, և Յուրի Խաչատուրով անվան, ազգանվան տակ, հրապարակավ, հստակ գործողություն կատարեցիք՝ հեղինակազրկելու, կրկնում եմ, ՆԱՏՕ-ի համար ահ ու սարսափ դարձած ՀԱՊԿ-ին:

Մի՞թե ձեզ թվում է, որ ակնհայտ պատվիրված պետականակործան այս ծրագրերի իրականացման արդյունքում դուք իրավունք ունեք և կարող եք գլխիվայր շրջել նորանկախ  Հայաստանի 26-ամյա փառապանծ պատմությունն ու այդ պատմության գլխավոր ձեռքբերումը՝ արցախյան փառավոր հերոսամարտը, և ոչնչացնել, առաջիկա հազարամյակում տեղի ունեցող, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազնիվ, հավատարիմ և անդավաճան բարեկամությունն ու համագործակցությունը և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ ՀԱՊԿ-ի հետ: Իհարկե, չե՛ք կարող:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող Հայաստանի Հանրապետության ժամանակավոր իշխանությունների կողմից իրականացված միտումնավոր գործողությունները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ