Մի տեսակ «վախ» եմ զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի»(«Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով տարատեսակ հարցեր:
Հարցազրույցի հենց ամենասկզբում Փաշինյանը նշել է, որ «սեփական ժողովրդի լիարժեք վստահությունն ունենալը մեծ պատիվ է»: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը մի տեսակ «վախ» է զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում:
«Խոսքը մեր կառավարության, անձամբ իմ հետ կապված հույսերի չարդարացման մասին է: Այնուհանդերձ՝ ինձ համար մեծ պատիվ է ծառայել հայ ժողովրդին»,-մանրամասնել է ՀՀ վարչապետը:
Վենեդիկտովի նկատառմանն առ այն, որ ժողովրդին ծառայելը պատվից զատ նաև մեծ բեռ ու պատասխանատվություն է, Փաշինյանը պատասխանել է.«Այո, իհարկե, ես այդ բեռը պարտադրաբար չեմ վերցրել, այլ իմ կամքով: Ինձ համար մեծ հաճույք է այդ բեռը կրելը, ու ես այն կրում եմ»: