Մասնագետները ատամները սպիտակեցնելու անվտանգ միջոց են գտել
Չին գիտնականները ատամները սպիտակեցնող նոր քիմիական նյութ են հայտնաբերել, որը կարող է կանխել էմալի վնասումը՝ գրում է gogetnews.info-ն:
Բժիշկների խոսքով՝ տիտանի քիմիական դիօքսիդի նորացված տեսակի օգտագործումը կարող է արդյունավետ և անվտանգ լինել ատամների սպիտակեցման ժամանակ:
Տիտանի դիօքսիդը ողջ աշխարհում օգտագործվում է պլաստիկե իրերի, թղթի, ներկի և ատամի մածուկի սպիտակեցման համար, ինչպես նաև դիմահարդարման մեջ՝ բաց երանգ ստանալու համար:
Մասնագետները պնդում են, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարվեն նախքան նյութը ատամների սպիտակեցման համար օգտագործելը: