Բժիշկները պնդում են, որ արձակուրդը շատ օգտակար է առողջության համար
Հաճախ պատահում է, որ ղեավարությունն է պահանջում հրաժարվել արձակուրդից, չնայած որ օրենքով այն բոլորին է հասնում։ Շատ ժամանակ աշխատողներն իրենք են հրաժարվում արձակուրդից՝ լրացուցիչ աշխատավարձ ստանալու համար։ Ինչ էլ որ պատահի, հրաժարվել արձակուրդից ոչ մի դեպքում պետք չէ։ Ինչու՞։ Որովհետև արձակուրդը շատ կարևոր է առողջության համար, եթե դուք իրոք հանգստանաք և ոչ թե աշխատեք։ Եվ այսպես. արձակուրդ վերցրեք և որքան հաճախ, այնքան ավելի լավ, և ոչ նրա համար, որ տունը վերանորոգեք, այլ որպեսզի լիարժեք հանգստանաք։
Արձակուրդը կարևոր է սրտի առողջության համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կանայք, որոնք տարվա մեջ երկու անգամ են արձակուրդ վերցրել, ութ անգամ ավելի քիչ են ենթարկվել սրտի հիվանդությունների, քան նրանք, որոնք ընդհանրապես արձակուրդ չեն ունեցել։