25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիլիթ Մակունցը որոշ կրճատումներ է արել

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով կրճատվել են նախկին նախարար Արմեն Ամիրյանի 2017 թվականի մայիսի 2-ի հրամանով սահմանված ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող որոշ դահլիճների վարձա­կալության գումարների չափերը:

2018 թվականի հունիսի 25-ի N 334-Ա հրամանի համաձայն՝ կատարվել է դահլիճների վարձակալության գումարների չափի ակնհայտ փոփոխություն: Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կատարված փոփոխությունները միայն որոշ թատրոնների գների նվազմանն են վերաբերում:

Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեն­ներին ինչպես մշակութային, այնպես էլ կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս եւ ոչ ավել գումարով:

Դահլիճները հավելվածում սահմանված գներից ցածր եւ բարձր գումարով կարող են տրամադրվել միայն ՀՀ մշակույթի նախարարի համաձայնությամբ: Ստորև ներկայացնում ենք մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թատրոնների սահմանված վարձակալության գումարների չփոփոխված գները.

1. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1միլիոն 500 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1 միլիոն 200 հազար դրամ:

2. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 700 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 500 հազար դրամ:

3. Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված  ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:

4. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 400 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ:

5. Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ մեծ դահլիճ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 300 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ  եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 200 հազար դրամ:

– Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճ՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 110 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 70 հազար դրամ:

6. Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 100 հազար դրամ:

8. Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն մեծ դահլիճ՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին  եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:

9. Երևանի խամաճիկների պետական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 50 հազար դրամ:

Այժմ ներկայացնում ենք այն թատրոնների ցանկը, որոնց դահլիճների վարձակալման գների հետ կապավ փոփոխություններ են եղել: Նշենք, որ ակնհայտ փոփոխություն է կատարվել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճների գների հետ կապված: Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 400 հազարից կտրուկ նվազել է, դարձել՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող նախկին 250 հազար դրամ մեկ օրվա վարձավճարը դարձել 150 հազար դրամ:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 100 հազար դրամ այժմ՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող  մեկ օրվա վարձավճարը նախկինում 80 հազար դրամ այժմ՝ 60 հազար դրամ:

Երաժշտական կամերային պետական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող  մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 120 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը 120-ից դարձել 80 հազար դրամ:

Երևանի կամերային պետական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 100 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 120 հազարից դարձել է 80 հազար դրամ:

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում  200 հազար, այժմ՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 120 հազար այժմ դարձել 100 հազար դրամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ