01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնի է ծխախոտի ծխի նոր մահացու վտանգը

Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ պասիվ ծխելը զգալիորեն մեծացնում է հղի կանանց մոտ վիժումների և արատներով զարգացող պտղի հավանականությունը։ Այս մասին հաղորդում է MedicalXpress–ը։

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 37 հազար կանանց հղիության ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են 2008-2013 թվականների ընթացքում, այնպիսի զարգացող երկրներում, ինչպիսիք են Պակիստանը, Հայաստանը, Ինդոնեզիան, Նիգերիան, Բանգլադեշը, Նեպալը։

Մասնագետները նաև որոշել են պասիվ ծխելու աստիճանը, որին ենթարկվել են հետազոտության մասնակից կանայք։ Կանանց ավելի քան 50%-ը հաղորդել են, որ հղիության ընթացքում ծխախոտի ծուխ են ստիպված եղել շնչել տանը։ Ըստ գիտնականների՝ միայն Ինդոնեզիայում դա բերել է տարեկան ավելի քան 10 հազար վիժման։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ