25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրապետականները հիմա բոլորի կարծիքով բոբո են. Դավիթ Հարությունյանը դիմեց Նաիրա Զոհրաբյանին

Անտեղի են «Ծառուկյան» խմբակցության մտահոգությունները, որ ՀՀԿ–ն այնպիսի առաջարկ է ներկայացրել, որը ենթադրում է ցանցերի ստեղծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստին հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, որ ՀՀԿ–ի առաջարկած տարբերակը նույն ռեյթինգային ընտրակարգն է, սակայն քողարկված։:

«Ես հասկանում եմ, որ Հանրապետականները հիմա բոլորի կարծիքով բոբո են , հորինել են մեխանիզմներ, որոնք պահանջում են ցանցերի ստեղծում, որ վերահսկվի, բայց քվեախցիկում այնքան շատ թերթիկ կա, որ եթե մարդուն ասում են վերցրու «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը, այնտեղ կա լիքը»,–շեշտեց նա։
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ տեղեր են եղել, որ ընդհանրապես չի եղել «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկ, որին ի պատասխան Դավիթ Հարությունյանը առաջարկեց, քանի որ ամեն ինչ տեսանկարահանված է, թող բերեն օրինակ, որ այդպիսի խախտումներ են եղել. «Բերեւեք գոնե մեկ օրինակ, ասեք ընտրատեղամասը, կհանենք տեսանկարահանող սարքը, կնայենք քանի տրցակ կա, ամեն ինչ պարզ կդառնա՝ մեղադրանքները մերկապարանո՞ց են, թե՞ հիմնված իրական փաստերի վրա»։

Նա հայտնեց ՀՀԿ առաջարկի երկու կարեւոր առանձնահատկության մասին, ապա հավելեց, որ ՀՀԿ–ն պաշտպանելու է ՀՅԴ առաջարկած տարբերակը. «Առաջինը՝ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է կուսակցության ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այդ երկու թերությունները, իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն։ Ուստի, եթե իրենց առաջարկած մոդելը որեւէ մեկը չի պաշտպանում ինչ–ինչ պատճառներով, ուստի ես կնախընտրեի մոդելը, որը ունի 1 թերություն։ Թեեւ ՀՅԴ առաջարկած մոդելը որեւէ կերպ չի երաշխավորի տարածքային ներկայացվածությունը։ Նաեւ ՀՅԴ-ի առաջարկը հաշվարկի խնդիր ունի»։

Հարությունյանը ամփոփելով շեշտեց՝ կպաշտպանեն ՀՅԴ-ի առաջարկը, քանի որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ