Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 18-ին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:
«Դա անթույլատրելի միջադեպ է եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, խնդիր կա, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս դեպքը: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, նախօրեին 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւզորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են: