Ձմերուկի օգտակար հատկությունները
Ձմերուկը նպաստում է կնոջ օրգանիզմի առողջացմանը՝ գրում է hronika.info-n:
Ձմերուկի ցածր կալորիականությունը հարմար է այն կանանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին կամ պարզապես ցանկանում են նիհարել:
Ձմերուկը հարուստ է ֆոլաթթվով, ինչը շատ օգտակար է հղի կանանց, այն հեռացնում է օրգանիզմից թույները: Ձմերուկը նաև դիմահարդարման հրաշալի միջոց է:
Այս հատապտուղը հարուստ է բետա-կարոտինով, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Ծերության դեմ պայքարի հրաշալի միջոց է: