25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը պետք է ավագանու արտահերթ ընտրության օրը նշանակի 2 շաբաթվա ընթացքում

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստը չէր կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ եթե ավագանին թեկնածու առաջադրել է և չի կայացել նիստը, ապա կառավարությունը պետք է ավագանու արտահերթ ընտրության օրը նշանակի 2 շաբաթվա ընթացքում:
Իսկ եթե քաղաքապետի թեկնածուի առաջադրումը պաշտոնապես չի գրանցվել, ապա Երևանի ավագանու խմբակցություններին ևս 2 շաբաթ ժամանակ է տրվում թեկնածուներ առաջադրելու համար և միայն դրանից հետո է կառավարությունը հրապարակում ավագանու արտահերթ ընտրության օրը:

Թեև ավագանու այսօրվա նիստում քվորում չապահովվեց և Զարուհի Փոստանջյանը չկարողացավ նիստի ընթացքում առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, այնուամենայնիվ Զ. Փոստանջյանը համարվում է օրենքով առաջադրված թեկնածու:

«Իրավական ընթացակարգը գործընթացը չի կարգավորում, այսինքն՝ նույնիսկ չկա, թե ինչպես պետք է առաջադրվի, հետևաբար չլինելու պարագայում մենք արդեն իսկ առաջադրման փաստը արձանագրել ենք՝ դիմումի տեսքով դիմել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանիի» ղեկավարը:

Հաշվի առնելով այս ամենը՝ Կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում պետք է կրճատի ավագանու լիազորությունները և միաժամանակ հրապարակի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ