Վլադիմիր Գասպարյանը վնասվածքներով Նարիր ԲԿ-ում է
Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լուրջ վնասվածքներով գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Տեղեկությունների համաձայն՝ վերջինս երեկ, Սևանում սկուտեր վարելիս ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել։ Նրան վիրահատել են:
Henaran.am-ի թղթակիցը կապ հաստատեց Նաիրի ԲԿ-ի հետ ճշտելու՝ արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանի՝ լուրջ վնասվածքներով Նաիրի բժշկական կենտրոնում գտնվելու լուրը համապատասխանում է իրականությանը, որին ի պատասխան ասացին, որ հերթապահ բժիշկը տեղում չէ, իսկ իրենք էլ ոչինչ չեն կարող ասել. «Մենք ոչնչից տեղյակ չենք»,-նշեցին հիվանդանոցից:
Ավելի ուշ մեզ հաջողվեց ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունուց իմանալ, որ Վլադիմիր Գասպարյանը իրոք տեղափոխվել է Նաիրի ԲԿ: Մեր հարցին, թե ինչ վնասվածքներ է ստացել նախկին ոստիկանապետը, Անատոլի Գնունին պատասխանեց, որ վերջինս ողի կոտրվածք է ստացել և վիրահատվել է: Նրա խոսքով՝ նախկին ոստիկանապետի առողջական վիճակն այժմ նորմալ է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում եւ նա այսօր դուրս կգրվի: