25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին. Զարուհի Փոստանջյան

Երևանցիների խնդրանքն ու հորդորն է այսօր իմ` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Ինձ պետք է երևանցիները ընտրեն, երևանցիների կամքն ու ցանկությունն է այս նիստում քննարկվում։ Մեր քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ներկայացված լինելու իմ միջոցով, և իրենց խնդրանքն ու հորդորն է սա։ Այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»,- նշեց Զ․ Փոստանջյանը։

Հարցին, թե նախկինում բազմիցս հայտարարել եք ավագանու լուծարման մասին, ինչո՞ւ որոշեցիք այս ավագանու կողմից քաղաքապետ ընտրվել, «Երկիր Ծիրանիի» ղեկավարը պատասխանեց․ «Այս պահին լուծարվող ավագանի է, և մենք այս պահին ստանձնել ենք պարտականություն, որպեսզի մեր երկրում ամեն ինչ տեղի ունենա օրենքով։ Այս պահին չի գործում այն իրավական ընթացակարգը, որը նախընտրելի է բոլորիս համար, այսինքն՝ այս պահին մենք չունենք այնպիսի օրենքներ, որով կարող ենք ապահովել արդար, թափանցիկ և հավասար պայմաններում ընտրություններ։ Ձեզ համար գաղտնիք չէ, որ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, և նույն համակարգն է գործելու։ Ցանկալի կլիներ՝ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները»։

Ինչ վերաբերում է քաղաքապետ չընտրվելու դեպքում հետագա քայլերին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Երկիր Ծիրանին» մասնակցելու է արտահերթ բոլոր ընթացակարգերին։

«Սա արտահերթ գործընթաց է՝ և՛ իրավական տեսանկյունից է արտահերթ, և՛ քաղաքական տեսանկյունից։ Ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգով, իսկ արտահերթ բոլոր ընթացակարգերին մենք մասնակից ենք լինելու որպես քաղաքական ուժ, մասնավորապես, ես որպես քաղաքապետի թեկնածու»,- հայտնեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ