25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուզեք մեզ հետ անցեք այդ ճանապարհը, չեք ուզում՝ մենք մեր ուզածով ենք հարցը լուծելու

Միջազգային հարթակներում պետք է գնալ ու ասել, մենք ունենք մեր պատկերացումը Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ: Կուզեք մեզ հետ անցեք այդ ճանապարհը,  չեք ուզում՝ մենք մեր ուզածով ենք հարցը լուծելու, ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

 «Ինձ ավելի շատ հետաքրքիր է, թե մենք այստեղ ինչ աշխատանքներ ենք անում, որ որեւէ մեկը չկարողանա մեզ հետ ուժի տեսակետից խոսել: Մեր ասածը կլսեն, կհասկանան, որ Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն բերելու է այն ճանապարհին, որ Արցախը մի օր հայտնվելու է բանակցությունների սեղանին կամ ճանաչվելու է միջազգային հանրության կողմից»,-նշեց Պողոսյանը:

 Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցին, նա ասաց՝ սա վարչապետի առաջին այցն է հեղափոխությունից հետո. «Շատ կարևոր շեշտադրում է, որ Հայաստանը չի լինելու հայցվորի դերում, չի լինելու խնդրողի դերում: Հայաստանի ճանապարհը հարթվելու է, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են Հայաստանը հզորացնելու փոփոխություններին՝ սեփական արժեքների վրա հիմնվելով»:

Թեւան Պողոսյանը կարևորում է Եվրոպական միության կողմից ստանդարտ փաթեթների վերանայումը, որը  հնարավորություն կտա այդ պայմանագրով ավելի կայուն բարեփոխումներ իրականցնել:

«Եթե նույնիսկ վերցնենք վիզաների ազատականացման գործընթացքը, Հայաստանը՝ ուսումնասիրելով վիզաների դյուրացման գործընթացի Վրաստանի և Ուկրաինայի փորձերը,  մի քանի փոփոխություններ է իրականացնում, որը վիզաների ազատականացման բարեփոխումների փաթեթից է: Բնականաբար, փոփոխություններ ԵՄ-ն հետագայում չի իրականցնելու: Սա բոլոր ոլորտներին է վարբերվում: Այնտեղ, որտեղ Հայաստանն ինքնուրույն իր ճանապարհը հարթում է, բնականաբար, այդտեղ եթե կան նոր հնարավորություններ՝ թող գան այդ դաշտում օգնեն: Այն դաշտերը, որտեղ մենք չենք տիրապետում՝ այդտեղ շեշտադրումը դնեն»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ