Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապե՞տ
Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին խմբակցությունը հուլիսի 12-ին պաշտոնապես առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու, այս մասին հաղորդագրություն է տարածել Երկիր ծիրանի խմբակցությունը:
«Երեկ, 2018 թվականի հուլիսի 12-ին, Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցությունը, ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երեւանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել է հուլիսի 16-ին։