08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք. քաղաքացին ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):

Ինչպես հայտնում են ՌՈ-ի մամուլի ծառայությունից, հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ