09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նիկոլ Փաշինյան. «Քաղաքական որոշումը մեկն է» (տեսանյութ)

Բրյուսելից Երեւան վերադարձի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ունեցած հանդիպումներին, այլեւ որոշ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների:

Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ ոչ մի խոսակցություն` Ադրբեջանի նախագահի հետ հավանական հանդիպման մասին, չկա: Այդ թեմայի շուրջ նա նաեւ նկատեց. «Եթե մի կողմը ոչ թե խաղաղ կարգավորման է պատրաստվում, այլ անընդհատ ագրեսիվություն է ցուցաբերում, նշանակում է հարցը լուծելու մթնոլորտ չկա: Սա միջազգային հանրությունը պետք է արձանագրի, իսկ մենք էլ պետք է արձանագրենք իրավիճակը եւ պատրաստ լինենք ցանկացած զարգացման»: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, վարչապետը ասաց. «ՆԱՏՕ-ի հետ երկու առաքելություն ենք իրականացնում` Կոսովոյում եւ Աֆղանստանում, մեր մասնակցությունը միանշանակ կշարունակենք այդ ծրագրերին, եթե լինեն հետագա ծրագրեր` կքննարկվեն: Ամեն ինչ ըստ անհրաժեշտության է քննարկվում, մենք ոչ մի կաշկանդվածություն չունենք որեւէ խնդիր կամ համագործակցությւոն քննարկելու, բոլոր հարցերը` բացառապես ՀՀ շահերի համատեքստում»: 

Նա անդրադարձել է շատ հարցերի, մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ