24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՆԱՏՕ-ի հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը Վրաստանի եւ Մոլդովայի հետ կապված դիրքորոշում է. Սուրեն Սարգսյան

«Վերջին մի քանի գագաթնաժողովներին ՆԱՏՕ-ն մշտապես նույն ձեւակերպումն է տվել: Ճիշտ է, շարունակության մեջ հղում կա ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին, բայց այս նախադասությամբ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ սատարում է  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այսինքն, եթե անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ Հելսինկյան եզրափակիչ ակտին, ապա տրամաբանական կլիներ, որ անդրադարձ կատարվեր նաեւ մյուս սկզբունքներին, այնինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունած տեքստում նման անդրադարձ չկա»,-  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի ընդունած հռչակագրին, նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որի 67-րդ կետի 2-րդ մասում, մասնավորապես,  ասվում է. «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»:

Փաստաթղթում ուղղակիորեն չեն մեջբերվում միջազգային իրավունքի մյուս կարեւոր սկզբունքները՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման ե՛ւ ուժի ե՛ւ ուժի սպառնալիքի չկիրառման:  Այս մոտեցումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար, կարելի է ասել, ավանդական է: Գագաթնաժողովը մշտապես նույն ձեւակերպմամբ է հանդես գալիս: Սուրեն Սարգսյանի խոսքով՝ միջազգային այլ փաստաթղթերի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խոսք է գնում  Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, նշվում է, որ առկա խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան:

Քաղաքագետն, այսուհանդերձ, կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել մեկնելը ճիշտ որոշում էր. «Պետք է մասնակցեր, շփվեր, հանդիպումներ ունենար, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, ապա կարծում եմ, որ սա առավելապես Վրաստանի եւ Մոլդովայի հետ կապված դիրքորոշման արտահայտում է՝ տարածքային ամբողջականության մասով, մասնավորապես Վրաստանի հետ կապված,  եւ  պարզապես տարածաշրջանի մասին խոսելիս, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանին եւ Վրաստանին: Ես շարունակում եմ մնալ այն համոզմունքին,  որ Հայաստանը պետք է  շարունակի խորացնել հարաբերությունները միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ: Արտաքին քաղաքականության ոլորտում ակտիվությունը հնարավորություն կտա խուսափել նմանատիպ խնդիրներից»:

Սուրեն Սարգսյանը չի կարծում, թե  հռչակագրում տեղ գտած ձեւակերպումների  ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային  գործընթացում  Ադրբեջանը կարող է օգտագործել հայկական կողմի դեմ: Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը հստակ է, որի անդամ պետություններից 2-ը ՆԱՏՕ-ի անդամ են,  եւ իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել են հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Դրանք իրավական նախադեպեր են, բայց գիտենք,  որ խնդիրը միջազգային իրավունքի դաշտից դուրս է եկել այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիա է կիրառել Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչն ինքնին միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում է», – Henaran.am-ին ասում է Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ այս առումով միջագային իրավունքը  այնքան էլ մեծ օգուտ չի տալիս:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ