20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մասիսի քաղաքապետի բաց նամակը վարչապետին. հավաստիացնում եմ, որ որևէ կապ չեմ ունեցել

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո´ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։ 

Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես նրանք անում եմ ամեն հնարավոր բան` Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։ Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել որպեսզի հաշտեցնեմ կողմերին ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի` իմ պարտականությունների պատշաճ կատարումը:

Մասիս համայնքի ղեկավար` Դավիթ Համբարձումյան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ