08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Դուք ուզո՞ւմ եք ապացուցել, որ մենք տեսողության խնդիր ունենք. Ի՞նչն է բարկացրել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ դժգոհություն հայտնեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակից։

«Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է»,–ասաց Փաշինյանը։

Գործարարներից մեկը նկատեց, որ գուցե ասֆալտ չկա, բայց  տարածքը մաքուր է, որին ի պատասխան Փաշինանն ասաց. «Դուք ուզում եք ապացուցել, որ մենք տեսողության խնդիր ունենք։ Նայած՝ ով, մաքուր ասելով, ինչ է հասկանում։ Ինձ համար մաքուր չի»։

Վարչապետը շեշտեց, որ դա մեր պետության առաջին տպավորությունն է. «Սա ի՞նչ վիճակ է։ Ոչ մի նորմալ գծանշում չկա։ Սա 21-րդ դարի աղբամա՞ն է։ Մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի։ Մաքսայինի պաշտոնյաները իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնո՞ւմ, իրենց հյուրերին այսպես են դիմավորո՞ւմ»։

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց նորմալ աղբամաններ շարել մաքսակետի տարածքում, եւ տարածքը բարեկարգել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ