Ժողովուրդը հենց հիմա պատրաստ է փող վերցնել, այնպես որ՝ շատ բան չի փոխվել
«Քաղաքականության, քաղաքական կուսակցությունների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն ամենևին չի փոխվել»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քաղտեխնոլոգն ասաց, որ ինքը հավատում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ փորձելու են ամեն ինչ անել, որ ընտրակաշառք չբաժանվի. «Բայց այն ֆեոդալական վիճակը, որ ստեղծվել էր մարզերում, այդքան հեշտ չի լինելու մի քանի ամսում այդ մարդկանց մեջ այդ հոգեբանությունը փոխել։ Իրենք նայելու են իրենց ֆեոդալին ու փող են ուզելու»։