08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացահայտ սուտ և զառանցանք է որակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները Ջոջուգ Մարջանլը գյուղում։

«Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված։ Դա բացահատ սուտ է։ Ավելին. որոշ քաղաքագիտական շրջանակների պնդումները, որ ՀՀ նախկին նախագահը ժամանակ է խնդրել, որ այդ խնդիրը լուծի վարչապետ ընտրվելուց հետո, բացահայտ պրովոկացիա է, բացահայտ սուտ և բացահայտ զառանցանք է», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է.Շարմազանովը։ 

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գործունեության ամենակարևոր հիմքերից և հենարաններից մեկը՝ արցախյան հարցի հայանպաստ լուծումն է,  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է։ 

«Նման հայտարարությունները, նման դեզինֆորմացիան ոչ միայն անհեթեթություն է, այլ մարազմ և զառանցանք։ Նման բան չկա և չէր էլ կարող լինել», – ընդգծեց Է.Շարմազանովը։

Հիշեցնենք, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովի շրջանակում Բաքու, նաև Լելե Թեփե էին այցելել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն, պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ