26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր տառապում են անքնությունից

Մարդու աշխատունակությունը ուղիղ կապ ունի նրա հետ, թե ոնց է անցել նախորդ գիշերը: Ֆինլանդիայի ակադեմիայի մասնագետները հաշվարկել են, որ մարդկանց 48%-ը, ովքեր տառապում են անքնությունից, իրենց անմիջական պարտականություններն աշխատավայրում լիարժեք չեն կատարում:

50.000 տարբեր ոլորտի աշխատակիցների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 7% անաշխատունակ են, եւ նրանց ուղարկել են բուժման: մոտ 25% այս կամ այն չափով խնդիրներ են ունենում շաբաթը երկու անգամ: Ավելի քան 20%-ը տառապում են անքնությունից:

Հաշվարկների արդյունքում նաեւ պարզվել է, որ ամեն հինգերորդ աշխատողը ենթակա է հեռացման հաշմանդամություն հիմնավորմամբ: Ու պատճառը կրկին անքնությունն է: Վիճակագրությամբ, Եվրոպայի բնակչության 35%-ը տառապում է անքնությունից, իսկ Ֆինլանդիայում, որտեղ անցկացվել է հետազոտությունը, այդ թիվը 1.5 անգամ ավել է: Պատահական չէ, որ հոգեկան հիվանդություններն ու ինքնասպանությունները սկանդինավյան երկրներում շատ մեծ տոկոս են կազմում: Մասնագետներն ուղիղ կապ են գտել նաեւ անքնության եւ ինքնասպանության միջեւ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ