08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայկական կողմը չի շնորհավորի Էրդողանին

Հայկական կողմը չի շնորհավորի Էրդողանին։ Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ–որ տեղաշարժերի հնարավորության մասին հարցին, նշելով, որ ներկա քաղաքական իրավիճակում հազիվ թե կարելի է հարաբերություններում որեւէ զարգացում ակնկալել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կշնորհավորի արդյոք հայկական կողմը Թուրքիային վերջերս կայացած ընտրությունների արդյունքների կապակցությամբ, Բալայանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան մինչեւ 2014 թվականը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության մեկնարկը, փոխանակվում էին ֆորմալ շնորհավորանքներով. «Էրդողանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո այդ պրակտիկան դադարեց»,–նկատել է Բալայանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ