04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դպրոցների խորհուրդներում այլևս ծանոթ-բարեկամներ չեն ընդգրկվի (ֆոտո)

Շուտով դպրոցների խորհուրդների ձեւավորման կարգը կփոխվի: Այս մասին նշված է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, որին նախարարը նաեւ լուսանկար է կցել: Դրանում Սպիտակի դպրոցների մեկի խորհրդի անդամների ցանկն են, բոլորը, գրառման համաձայն, տնօրենի մտերիմներն են:

«Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել։

Հ.Գ. Շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչն այսպիսի խայտառակություններ թույլ չի տա։ Նաև կարող է հարց լինել, թե ինչպես է սա հնարավոր հիմա։ Ասեմ, որ օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները։ Լուսանկարից նաև ակնհայտ է դառնում, որ մարզպետարաններն ու նախկին իշխանությունները թքած ունեին կրթության կազմակերպման վրա։ Այլապես տնօրենի հորեղբոր որդին իրենց քվոտայով չէր հայտնվի ցուցակում»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ