22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրեխեքին չասենք՝ դուք խրամատի մեջ դուխով եղեք, էսա իսրայելական ռակետը գալիս է…

Ռազմարդյունաբերությունը պետք է առանձնացի բանակից: Կարծիքտ ԱՏՁՄ գործադիր տնօերն Կարեն Վարդանյանինն է:  Մասնագետն ասում է բանակի գեներալները նախորդ պատերազմում էին կռվում եւ այսօր  վարչության պետեր են, պետք է հասկանան, որ զինատեսակները փոխվել են ու դրանց հետեւից ոչ միայն պետք է հասնել ու այլեւ առաջ անցնել: 

«Ադրբեջանում ռազմարդյունաբերությունը առանձին նախարարություն է ՝ ոչ պակաս ստատուսով, քան պաշտպանության նախարարությունն է: Մեր պահանջը մնում է նույնը՝ ռազմարդյունաբերությունը պետք է վայրկյան առաջ դուրս բերվի բանակից: Երեկ փոխվեց  ՌԱՊԿ-ի պետը, հուսով ենք, որ ինքն էլ այդ ուղղությունը առաջ կտանի եւ ընդհյանրապես , նոր իշխանությունները կընկալեն այդ պահը»,-նշել է Կարեն Վարդանյանը:

Բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար ԱՏՁՄ-ն վարչապետին առաջարկել է տեխնոլոգիական զարգացման հետ առնչվող գերատեսչություններից մի կոմիտե ստեղծել, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական արդիականացման խնդիրներով. «Դա վերաբերվելու է ռազմարդյունաբերությանը, մեր ընկերություններին, կրթությանը, այսինքն՝ կոմպլեքս մոտեցում տեխնոլոգիական մոդեռնիզացիային»:

Կարեն Վարդանյանի խոսքով, մարդիկ հասրակությանը թյուրիմացության մեջ են գցում, ասելով, թե  հակառակորդին  «դուխով ու ճիպոտով կլարենք» : 

«Հա,  կարող է մեկ-երկու գյուղ լարեք, բայց պատկերացրեք՝ Բաքվում նստած է իսրայելական սպա, որը անօդաչու թռչող շատաբ է կառավարում», -նշում է ՏՏ մասնագետը՝ հավելելով, որ այդ մոտեցումը պետք է հանել հասարակական ընկալումից. «Բարձր տեխնոլոգիական կռվի մեջ դուխը կապ ունի, եթե դու հավասար զինված ես, բայց մենք մեր էրեխեքին չասենք՝ դուք խրամատի մեջ դուխով եղեք, էսա իսրայելական ռակետը գալիս է, մենք ձեզ դուխով կթաղենք: Էս հանրային մտայնությունը պետք է հանենք հասարակության միջից, դուխը լավ բան է, բայց դու զինատեսակների առումով առնվազն հավասար կամ ավելի ուժե պետք է լինես կամ ունենաս քո հակազդեցությունը այդ պարագայում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ