28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանադրություն գրողները, երևի առաստաղին են նայել գրելիս. այն չի համապատասխանում մեր հանրային կյանքին

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Աղասի Ենոքյանը անդրադառնալով հունիսի 27- ին Երևանում կայացած սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը ասաց, որ այս կառույցը մեզ համար չափազանց կարևոր է:

Նա նշեց հատկապես երկու շատ  կարևոր հանգամանք. «Առաջինն այն է, որ այն բավականին լայն ռեգիոնալ կառույց է և սրանով Հայաստանը մտցվում է սևծովյան ռեգիոնի մեջ: Երկրորդ կարևորը հանգամանքն  այն է,  որ այս կառույցի շնորհիվ մենք Ստամբուլում ունենք պաշտոնական դիվանագիտական ներկայացուցիչ»,–ասաց Ենոքյանը:

Քաղաքագետը նկատեց, որ չնայած մեր պաշտոնյաները պնդում են, թե սա միայն տնտեսական կառույց է, բայց  այն, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կառույց է, քանի որ հայկական կողմը մի քանի անգամ բարձրացրել  է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցը:

Վերջինս խոսելով սպասվող ընտրությունների արդյունքների մասին, ասաց որ  կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի որ  մենք դեռ նոր ընտրական օրենսգիրք չունենք:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ Հայաստանում փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է. «Սահմանադրություն գրողները, երևի առաստաղին են նայել գրելիս. այն չի համապատասխանում մեր հանրային կյանքին, այն նույնպես պետք է փոփոխության ենթարկվի»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ