25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սոդոմ է

Եվ Աստված մեզ երկրի «աղ» անվանեց,
և աղը կորցրեց իր համը…

Աստված Ադամին տվեց պատվիրան` անելու և չանելու մասին. 
«Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք»։
Մովսեսին նույնպես տվեց պատվաիան` անելու և չանելու վերաբերյալ. «Հանձնառելի և հրաժարելի 10 պատվիրաններ»:
Մեր եկեղեցու հայրերը մեզ հորդորում են մի շատ կարևոր մի բան. Յուրաքանչյուր բանական մարդ պետք է տարբերի արգելվածը` կարելիից, երկնայինը` երկրայինից, ժամանակավորը` հավիտենականից:
Մի՞թե մեզնից մեծ անկարելին է պահանջվում, մի՞թե այս ամենը մեր շահերից չի բխում, մի՞թե մեր հավիտենական կյանքի համար չէ:
Աստված մի արասցե, եթե հանկարծ վանքում լինի այնպես, ինչպես աշխարհում է: Անմիջապես աշխարհում կլինի այնպես, ինչպես դժոխքում է:
Մեղքը ուզում է, որ իր մասին չխոսեն, չբարձրաձայնեն, կամ էլ մեղքը անվանեն նորմալ երևույթ:
Աստված ինքն էլ չհանդուրժեց մեղքը, չարին և խաբեությունը: Ինքն էլ ընդվզեց տաճարի վատ բարքերի դեմ, չհանդուրժեց Սոդոմն ու Գոմորը: 
Իսկ մեր իրականության մեջ ինչքան սոդոմ ու գոմոր կա:

Երբ «չագուճն ու մեխը» հայտնվում է ամբարտավան ուժի ձեռքում` և խփում է զուտ ի պաշտոնե` Սոդոմ է:
Երբ խոսափողը հայտնվում է լծակներ ունեցող անճաշակի ձեռքում, ոչ թե բարոյական արժեքներ կրողի` Սոդոմ է:
Երբ նույն սոդոմական մեղքի համար հանգամանք ունեցողին սատարում են, իսկ չունեցողին` քարկոծում` Սոդոմ է ու գոմոր:
Երբ վերադասին հաճոյանալու համար մարդը կորցնում է իր իրական կերպարը` Սոդոմ է:
Երբ խաբում են, քողարկում են, շիտակ երեսը չի երևում` Սոդոմ է
Երբ լավին վատ են ասում, և վատին` լավ` Սոդոմ է:
Երբ մարդը դադարում է պայքարել մեղքի դեմ թերահավատությունից` Սոդոմ է:
Սոդոմական մեղքը միայն միասեռականությունը չէ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ