ԿԳ նախարարը կոչ է անում
Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը:
Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում են այդ հարցով»,-գրել է նախարարը: