09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

“Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի ցանկանա ձեզ հետ ապրել նման երկրում”. Յանուկովիչի ասուլիսն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Յանուկովիչն անդրադարձել է իր գործով Հաագայի միջազգային դատարան դիմելու ներկայիս իշխանությունների մտադրությանը` ասելով, որ սկզբում պետք է անկախ հետաքննություն անցկացվի, այդ պատճառով հիմա չի պատասխանում այդ հարցին:

“Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի: Կարծում եմ, Ուկրաինայում տեղի ունեցածի սցենարը Ուկրաինայում չէ, որ գրվել է”,- ասել է նա:

Յանուկովիչը նաեւ ներողություն է խնդրել “Բերկուտի” հատուկ ջոկատայիններից, ովքեր “անմեղ լինելով` տանջվել են”:

Խոսելով իր` Մեժիգորյեում գտնվող շքեղ առանձնատնից` Յանուկովիչն ասել է, որ այդ տունը ինքը գնել է իր փողերով: Եվ որպեսզի գնի այդ տունը, իր խոսքով` Յանուկովիչը ստիպված է եղել վաճառել այն ամենն, ինչ ունի: Նա ասել է նաեւ, որ որեւէ հաշվեհամար արտասահմանում չունի:

Ավարտելով իր խոսքը` Յանուկովիչը դիմել է նրանց, “ովքեր իրենց անվանում են Ուկրաինայի օրինական իշխանություն”: Յանուկովիչը կոչ է արել նրանց “սթափվել եւ դադարեցնել ապօրինությունները”:

“Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի ցանկանա ձեզ հետ ապրել նման երկրում: Դրա համար` հեռացեք”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ