28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը Երևանից ուղերձ է հղում Մոսկվա՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, ապրանքը վերցնում ենք

Քաղաքագետ Հրանտ Մելիք֊Շահնազարյանը անդրադառնալով Փաշինյան֊Պուտին հարաբերություններին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է։

《Մի քանի օր առաջ գրել էի, որ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ առատաձեռն ու պատրաստակամ է Պուտինի հետ շփումներում։ Ու դա ինձ դուր չի գալիս։ Մտահոգում է առավելապես այն պատճառով, որ իրենց պահանջներում ռուսական կողմը մինչ այս առաջնորդվել է բացառապես իր նեղ անձնական և ֆինանսական շահերով, որոնք հաճախ գերադասվել են իրենց իսկ աշխարհաքաղաքական, անգամ կենսական շահերին։ Օրինակ՝ զենքի առևտուրը։ Մոսկվան երբեք ոչ մի սահմանափակում չի դրել ինքն իր առջև այդ հարցում։ Վաճառել և վաճառում է։ Ու երբ տեսնում է, որ Ադրբեջանը քիչ է առնում, հայկական կողմին մի երկու «նվեր» է անում, որ նրանց նորից թասիբի գցի։

Այդ գործը շարունակվում է նաև այսօր։ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը լուսանկարվել է ռուսական Су-30СМ ռազմական կործանիչի օդաչուի խցիկում։ Նախ՝ վարչապետը չի նշել, որ, իր իսկ լեզվով ասած, «աշխարհի լավագայույն կործանիչներից մեկը» Հայաստանին չի պատկանում՝ հանրության մեջ սխալ տպավորություն ստեղծելով, իբր իր ռուսաստանյան այցի արդյունքն է այդ կործանիչը։ Ավելին՝ նրա կողմնակիցներից ոմանք խորհրդավոր գրում էին սոցիալական ցանցերում, թե «թիվ չեմ ասի, բայց հաստատ մի հատ չի» կործանիչը։ Ու թեև գործին գիտակ մարդիկ լավ էին իմանում, թե ինչ օդանավի խցիկում է հայտնվել վարչապետը, այնուամենայնիվ, հասարակության լայն խավերի համար ինտրիգը պահպանվեց մինչ ռուսական «КоммерсантЪ» թերթի երեկվա հրապարակումը՝ Старый контракт для нового премьера։

Թերթը մասնավորապես նշում է, որ Հայաստանի կողմից Су-30СМ ռազմական կործանիչներ ձեռքբերելու պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2012թ., բայց ֆինանսական դժվարությունների պատճառով հայկական կողմը դեռևս չի գնել դրանք, իսկ բոլորովին վերջերս՝ հեղաշրջման նախաշեմին, հետաձգել է կործանիչների գնման ժամանակը մինչ 2024թ.։ Մինչդեռ ռուսական կողմին շատ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը գնի այդ կործանիչները շատ ավելի շուտ, որովհետև նպատակ ունեն վաճառքից ստացված եկամուտներն ուղղել Իրկուտսկի ավիաշինական գործարանի կառուցման աշխատանքներին, որոնք պետք է ավարտվեն 2022թ.։ Նրանք անգամ իջեցրել են գները՝ վստահ լինելով, որ ապագայում դրա հաշվին կկարողանան Ադրբեջանին վաճառել այդ գործարանում արտադրվելիք Су կործանիչների նոր տարբերակները՝ Су-35-երը։

Ի՞նչ է ստացվում այս ամենից։ Փաստորեն, Հայաստանի նախկին իշխանությունները, ելնելով ֆինանսական դժվարություններից, հնարավոր է՝ նաև հաշվարկներից, որ Су-30СМ գնելով դրդելու են Ադրբեջանին գնել այդ կործանիչների նոր սերունդը, հետաձգել են գործարքի կատարումը, իսկ ահա Փաշինյանը, որն ամեն գնով փորձում է հարաբերություններ ստեղծել Պուտինի հետ, Երևանից ուղերձ է հղում Մոսկվա՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, ապրանքը վերցնում ենք։

Ի՞նչ ասեմ։ Այս պատմության մեջ և՛ դրական, և՛ բացասական կողմերն ակնհայտ են։ Այո, լավ է, որ մեր ավիացիան կհամալրվի նման կարգի կործանիչներով։ Վատ է, որ դա արվում է ռուսական կողմի թելադրանքով ու անհասկանալի է, թե ինչ ֆինանսական միջոցներով։ Հուսանք՝ ապագայում Ռուսաստանի իշխանությունները չեն պահանջի, որ մենք նաև ռազմանավեր գնենք, թե չէ պաշտոնական Երևանը, ըստ ամենայնի, այլևս ոչ մի բանի դեմ չէ》։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ