Թյուրըմբռնո՞ւմ
Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն արված ԱԱԾ նկարահանումներին ու բացահայտումներին, ասել է, թե տեղյակ չէ, թե ինչպես են ՊՆ ապրանքները հայտնվել Մանվելենց տանը: Ավելին՝ լրագրողներին ուղղորդել է Արցախի զորամասեր և այլն:
Դեռ հույս ունեմ, որ թյուրըմբռնում է եղել լրագրողի և այն մարդու միջև, ով Ապրիլյան օրերին եղել է Պաշտպանության նախարարի պաշտոնում: Հակառակ դեպքում ոչ մի կերպ չեմ հասկանում Օհանյանի՝ ամեն ինչ իրա վրայից, բառիս բուն իմաստով, ցրելու մոտեցումը, մանավանդ որ, նույն Մանվելի ասած, էդ ժամանակ մեխն էլ է իր ձեռքը եղել, մուրճն էլ:
Հ.Գ. Բարդ ժամանակներ են, բոլորը փախչում են պատասխանատվությունից։
Վիտալի Մանգասարյան