Ընտրություններն անօրինական են, ես չեմ մասնակցելու. Յանուկովիչ /վիդեո ուղիղ/
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին ընթացող իր մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, ասել է, որ չի մասնակցելու, քանի որ դրանք անօրինական ընտրություններ են:
“Հենց երաշխիքներ ունեցա իմ անվտանգության, անմիջապես կվերադառնամ Ուկրաինա: Ես տեսնում եմ ճգնաժամի կարգավորման եղանակներ, այն համաձայնագիրը, որ կնքել ենք, կարելի է դրանք կատարել. արեւմուտքը երաշխավոր է եղել”,- ասել է նա` նշելով, որ իրեն եւ ուկրաինական ողջ ժողովրդին “ցինիկաբար խաբել են”: Նա նշել է, որ ինքը շարունակելու է պայքարել նրանց դեմ, ովքեր “տեռորի միջոցով փորձում են գրավել երկիրը եւ ապօրինաբար զավթել են իշխանությունը”:
“Ուկրաինան հզոր երկիր է, մենք կկարողանանք դուրս գալ ճգնաժամից”,- ասել է Յանուկովիչը: