26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր տարիքում են մարդիկ ավելի շատ գիրանում

Բրիտանացի դիետոլոգները գիտափորձեր են անցկացրել, որոնց նպատակն է եղել որոշել այն տարիքը, երբ մարդիկ ավելի շատ են քաշ հավաքում։ Այս մասին հունիսի 18-ին հաղորդում է Healthystyle.info կայքը։

Գիտափորձին 1000 մարդ է մասնակցել։ Արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ և կանայք հակված են գիրացման ոչ միևնույն տարիքում։ Կանանց կառուցվածքի համար վտանգավոր տարիքը 35-40 տարեկանն է։ Որպես օրենք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գիրանում են երեխայի ծնունդից հետո, ինչպես նաև կերակուր պատրաստելու և ամուսնու և երեխաների հետ մշտապես համատեղ սնվելու շնորհիվ։

Տղամարդկանց մոտ ավել քաշի խնդիրը հրատապ է դառնում 40-45 տարեկանում։ Հիմնական պատճառը՝ աշխատավայրում սթրեսն է։ Մասնագետները գտնում են, որ հաջող կարիերա կառուցելու տղամարդկանց ձգտումը հետին պլան է մղում սպորտը, որի համար հաճախ ազատ ժամանակ չի գտնվում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ