25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Եթե գործող կարգը պահպանվի, ապա նշանակում է, որ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 21-ին»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Ըստ Մուկուչյանի՝ ՏԻՄ օրենքի 21 հոդվածի համաձայն՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու հիմք է նաեւ համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումը, որից հետո ավագանին կարող է կազմել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը, որն էլ մարզպետի միջոցով ներկայացվում է կառավարության լիազոր մարմնին:

Այս գործընթացներից հետո արդեն կազմակերպվում են ընտրությունների հետ կապված հարցերը: Ընտրական օրենսգրքի 122 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններն անցկացվում են ԸՕ 120 հոդվածով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման համար նախատեսված ժամկետները։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրեր է սահմանել մարտի 11-ը, հունիսի 10-ը եւ հոկտեմբերի 21-ը»,- ասել է ԿԸՀ նախագահը: Սա նշանակում է, որ ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Նշենք, որ Էջմիածինի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հորը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում բացահայտված սկանդալային բացահայտումից հետո հրաժարական տվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ