Ո՞ւմ տրամադրվեց կառավարության HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան
Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան տրամադրվել է ՀՀ նախագահի աշխատակազմին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 15-ի նիստում:
Հիմնավորման համաձայն՝ վարչապետի աշխատակազմին ամրացված 12.745.000 դրամ սկզբնական արժեքով եւ 5.012.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ է վերցվում եւ ամրացվում է նախագահի աշխատակազմին:
Նպատակը նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելն է: