28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժեց

Հանրային սննդի գործունեության տեսակով զբաղվող կազմակերպությունների հարկման ռեժիմի փոփոխության վերաբերյալ խորհրդարանի ներկայացրած օրենքի նախագիծը կառավարությունն այսօրվա նիստին մերժեց:

2019 թվա­կանի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ հանրային սննդի հարկման հա­մա­­­կարգի փոփո­խություն­ներով, մասնավորապես, առաջարկվում է պահպանել հանրային սննդի՝ արտո­նա­գրա­յին հարկով հարկման ներկայումս գործող համակարգը և հանրային սննդի  գործունությունը չտեղափոխել շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հար­կով հարկման համա­­կարգ:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նա­խա­­գծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ»,- ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ընդունել կառավարության առաջարկը, բայց առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լիարժեք քննարկում պիտի իրականացնել:

«Եկեք սա ընդունենք՝ ժամկետը չխախտելու համար, բայց կարծում եմ, որ պետք է հրավիրել շահագրգիռ բոլոր կողմերին և այս իրավիճակը հասկանալ: Սա շատ լուրջ հարցեր է առաջացնում, չի կարելի գնալ լուծումների կամ լուծումներ գնալուց՝ առանց այդ հարցերի պատասխանները իմանալու»,- նշեց վարչապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ