Ո՞ւմ կողմից է Սահմանադրությունը
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային Ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի իրավական երկու հիմք՝ ՀՀ Սահմանադրության հոդված 112 և ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ֊օրենքի հոդված 40։
Ի դեպ, վերջին օրենքը, որը ուղղակիորեն սահմանում է ԱԺ այդ նիստին ՀՀ վարչապետի ներկա լինելու հանգամանքը, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է։
Բարի վերադարձ եմ մաղթում վարչապետին։
Հ.Գ. Իրականում հասկանալի է, որ վարչապետի պաշտոնում թե նախկինում, թե հիմա բազմաթիվ այլ հրատապ գործեր են լինում։ Մոսկվայի հանդիպումները շատ կարևոր եմ համարել, միաժամանակ դիմել եմ կառավարության աշխատակազմին վարչապետի աշխատանքային ժամանակացույցը կազմել ըստ սահմանադրության պարտավորությունների։
Նկատենք, որ Փաշինյանը իր բացակայությունը ԱԺ հարցուպատասխանի ժամին հիմնավորել է Սահմանադրությամբ, նշելով, որ երբ ինքն էր դժգոհություն հայտնում վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունից, Սահմանադրության ուժով էր, իսկ ՀՀԿ-ի բերած Սահմանադրությունը վարչապետին այդ հնարավորությունը տալիս է: