ՄԽ համանախագահներն Արցախ չեն այցելի
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ այցելություն նախատեսված չէ: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան:
«Համանախագահների այցը տարածաշրջանային չէ , նրանք այցելել են ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի մայրաքաղաք Երեւան, որպեսզի ծանոթանան Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նրանք չեն այցելի ոչ Ստեփանակերտ, ոչ Բաքու: Սա ընդունված պրակտիկա է, երբ իշխանությունները փոխվում են, համանախագահները նոր ղեկավարության հետ անձամբ են ծանոթանում»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար շատ կարեւոր է, որ պաշտոնական կապերի շարունակականությունն ապահովվի:
Հիշեցնենք, այսօր Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: