Գյուղնախարարը չունի այդ գիտելիքները
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գյուղացիների խնդիրներին ասաց, որ գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել:
«Պետք է գնալ բարեփոխումների, որը չի արվում: Կարելի է ասել՝ մեկ տարի էլ հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը չի կարող իրականացնել բարեփոխումներ»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց գյուղացիների վարկերի տուգանքները, բայց այսօր իրական բարեփոխումներ են պետք, իսկ նախարարությունում այդ բարեփոխումներն անողին չի տեսնում: Նա նշեց, որ նախարարությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք և գտնում է, որ նույնիսկ նախարարը չունի այդ գիտելիքները:
Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային տարի, սակայն դա իրականում այդպես չէ:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ թեև այսօր տնտեսությունը պետք է առաջ գնար, սակայն հետ է գնում:
«Ես առաջարկում եմ, որ քաղաքապետարանը հրաման տա բակային շուկաների ստեղծման մասին, ուղղակի չարգելվեն դրանք: Մենք այսօր էլ պատրաստ ենք կառավարությանը օգնելու»,-ասաց նա։