27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկանդերը վերածվում է ոչ արդյունավետ պարզ թնդանոթի, իսկ Պոլոնեզը դառնում է լրջագույն սպառնալիք

Պոլոնեզների մատակարարումն Ադրբեջանին, բացի բացահայտ ռազմական սպառնալիքից` նաև մի քանի կարևոր` խութային խնդիր է իրենից ներկայացնում:

Առաջինն այն է, որ ստեղծվում է պարիտետի արդեն անվերականգնելի դարձող խախտում: Հայկական համարժեք զենքը` Իսկանդերն, այլևս վերածվում է հսկայական և ոչ արդյունավետ մի պարզ թնդանոթի, իսկ Պոլոնեզը դառնում է լրջագույն սպառնալիք հայկական կողմի համար: 
Երկրորդ խնդիրը, որ բխում է առաջինից` այն է, որ այս ֆոնին ակնհայտ է դառնում նախորդ իշխանությունների` Հայաստանի սպառազինման հանցավորության հասնող բացթողումը: Ավիացիայի անտեսումը:

Ըստ էության, Հայաստանը չունի լուրջ օդուժ և հիմա հակօդային պաշտպանության համակարգն արդեն գրեթե անզոր է դառնում ադրբեջանական նոր զենքերի, ավիացիքյի, անօդաչուների պատկառելի պարկի և ադրբեջանական ու թուրքական տիեզերական արբանյակների հանդեպ: Ավիացիան մեր օրերում կարևորագույն դեր է խաղում պատերազմներում, իսկ Հայաստանը, պատերազմող երկրների շարքում թերևս տիրապետում է աշխարհի ամենաաղքատ և հնացած ավիացիոն պարկերից մեկին:

Երրորդ խնդիրը, որ կարելի է նկատել` դա թերևս որոշ, անհայտ ուժերի կողմից Հայաստանի նոր իշխանության վարկաբեկման ստվերային փորձն է, հենց այն ֆոնին, որով այդ նույն իշխանությունը անմիջապես հեղափոխության օրերին և դրանից հետո հայտարարում էր, որ պետք է ՀԱՊԿ-ում իսկական, այլ ոչ անվանական դաշնակցություն հաստատվի: Դրանից բացի, թերևս, դա, լարվածություն է մտցնելու հայ-բելառուսական հարաբերություններում, որի կարիքն ամենևին չկար և որից կարելի էր խուսափել:

Եվ վերջում, անշուշտ այն է, որ չնայած Հայաստանում այս օրերին տիրող դրական տրամադրություններին` պատերազմի վտանգն առավել է մոտենում երկրին: Նախիջևանի հատվածում հայ հրամանատարների թույլ տված վարքագծային անհեթեթ և հայերին հատուկ ինքնավնաս կեղծ խաղաղասիրական սխալը, որի արդյունքները մի քանի օր փորձում էին չեզոքացնել Երևանում, իրականում ոչ թե դատարկ պրոպագանդա էր Բաքվի կողմից, այլ` այդ նույն պատերազմի հոգեբանական նախապատրաստական փուլ:

Հետհեղափոխական գործընթացները չպետք է հասարակության համար անտեսանելի դարձնեն արտաքին վտանգի ավելի և ավելի մոտենալը:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ