Դաշնակցությունը Ծառուկյանին ցույց է տալիս բարեգործության տեղը
«Դա խնդիր է, որը պետք է լուծվի: Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասածը չարաշահում է եւ օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ: Դրա դեմ պետք է պայքարել»,- անդրադառնալով Բարեգործության մասին օրենքի նախագծին՝ կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուտամյանը: Դաշնակցության ներկայացուցչի խոսքով, անհրաժեշտություն կա բարեգործության դաշտն իսկապես լիարժեք դարձնել. «Բարեգործությունն այն է, որ անում ես, դրա դիմաց ոչինչ չակնկալելով: Սա պետք է սահմանվի»: Ռուստամյանն ասաց խորապես չի ուսումնասիրել օրինագծին դեմ արտահայտվողների հիմնավորումները, բայց վստահ է, որ դաշտը պետք է կարգավորվի:
Հիշեցնենք, նախոօրեին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները նախագծի վերաբերյալ կոշտ տեսակետներ հնչեցրին: Քաղաքական դաշտում երկրորդ կարծիքը չկա, որ այս նախագծով էապես կվնասվի Գագիկ Ծառուկյանի դիրքը, քանի որ վերջինս ընտրություններից առաջ չկարողանալով բարեգործություն անել՝ կզինաթափվի քաղաքականապես: