25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դաշնակցության ձայնի իրավունքը՝ «դեմ ըլլալով կողմ» են

Դաշնակցությունը պաշտպանում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի նախագիծը, որով նա կառավարությանն առաջարկում էր մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը եւ հանրային քննարկումներ սկսել օրենքը կատարելագործելու նպատակով, սակայն կառավարությունը Թանդիլյանի ներկայացրած նախագիծը չի քննարկել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ընդհանրապես պետք է հետեւողական լինենք եւ հարցը, որը վերաբերվում է այդ սկզբունքային պարտադիր բաղադրիչը վերացնելու խնդրին, պետք է լուծվի» ,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը կողմ քննարկեց կառավարության նախագծին, որով պարտադիր բաղադրիչը, որոշ փոփոխություններով, հուլիսի 1-ից ուժի մեջ մնաց, Ռուստամյանը արձագանքեց. «Խնդիրն այն է, որ հետագայում, այդ քննարկման արդյունքում ինքը՝ վարչապետն արձանագրեց, որ այստեղ խնդիր կա ՝ սահմանադրականությունը պահպանելու, արդարությունը վերականգնելու խնդիր կա, եւ ես կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդար եւ սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել: Սա որպես միջանկյալ քայլ է կատարվում, նախ ամսի մեկին թեթեւացվում է, մեղմացվում է վիճակը»:

Արմեն Ռուտամյանը ասաց, որ կառավարության արտահերթ նիստին ոչ թե որոշում կայացվեց, որ համակարգն ուժի մեջ մտնի, թե ոչ, այլ մեղմացվի: «Մենք դեմ լինելով պարտադիր բաղադրիչին, այդուամենայնիվ կողմ չենք լինելու այս պրոցեսին, քանի դեռ մի տոկոս էլ մնա պարտադիր բաղադրիչի հետ կապված, մենք համարելու ենք , որ հարցը չի լուծվել: Խոսել ենք, եւ համաձայնություն է ձեռք բերվել այդ քննարկման ժամանակ, որ պարտադիր բաղադրիրչը ի վերջո հանվի »,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, որ Դաշնակցությունը միշտ պայքարել է պարտադիր բաղադրիչի դեմ: Ռուստամյանն ասաց, որ Դաշնակցությունն արտահայտվել է այնքանով, որքանով , որ ձայնի իրավունք ունի, իսկ կառավարության օրակարգը, նրա խոսքով, սահմանվում է ըստ ընթացակարգի եւ կառավարությունն է որոշել Թանդիլյանի ներկայացրած նախագիծը չքննարկել: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ