25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Կորյուն աբեղային չեն հեռացնում եկեղեցուց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ասաց, որ համակարգային փոփոխությունները մի քանի օրվա մեջ չեն կատարվում, հատկապես, որ այդ փոփոխությունները պահանջում են այս  տարբերակով:

Հիշեցնենք, որ հունիսի 6- ից «Նոր Հայաստան, Նոր հայրապետ»  շարժման նախաձեռնողները բողոքի ակցիա են ացկացնում կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, որն ուղեկցվում է խաչերթերով և «Վարդապետ հեռացիր» վանկարկումներով:

Դիվապետը վստահություն հայտնեց, որ ժողովրդի բանական էլեմենտը այնքան ուժեղ է, որ նրանք, ի վերջո, փոփոխությունները կսկսեն իրենց ներսից . «Ի՞նչ է որևէ մեկս ցանկացել ենք աղոթել և կաթողիկոսը խոչընդոտել է: Այսօր շատ սոցիալական ծառայություններ, ճաշարաններ և հայորդաց տներ են գործում հենց կաթողիկոսի շնորհիվ»,-ասաց նա: Այն միջամտությանը, որ այդ  ծախսերի առումով ոչ մի վտահություն չունենք, Արշակ եպիսկոպոսը պատասխանեց, «Ո՞վ է ասում՝ վստահություն չկա»:

Եպիսկոպոսի խոսքով՝  բոլոր կանոնական և աստվածաբանական  հիմքերը կան Կորյուն աբեղային եկեղեցուց դուրս հանելու համար. «Բայց այս քայլը չի արվում հարգած լինելու համար այն մարդկանց, ովքեր զոհ են դարձել   Կորյուն աբեղայի քարոզչությանը և հավատ են ընծայում նրա հանդեպ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ