“Личная неприязнь”
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է իր տեսակետը, թե Տեր Մեսրոպը՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականը հանրակրթությանն ամենամեծ վնաս հասցրած անձանցից է։
«Արարատյան բակալավրիատի աուդիտով չէ, որ ես պետք է այդ կարծիքը հայտնեմ։ Մինչեւ աուդիտն եմ այդ կարծիքը հայտնել եւ շարունակելու եմ պնդել»,-նշեց նախարարը, ով մինչ այդ հայտարարել էր, թե Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնելու հրահանգ է տվել եւ առաջիկայում կհրապարակվեն դրա աուդիտի արդյունքները:
Այբ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր մտահոգությունն էր հայտնել ԿԳ նախարարի կանխակալ եւ շուտափույթ՝ առանց հիմքերի հայտարարությունների առնչությամբ, առաջարկելով սպասել աուդիտի արդյունքներին: Սրան հետեւեց Հարությունյանի արձագանքը, թե պատրաստ է հանդիպել Այբ-ի աշակերտների եւ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ:
Նշենք, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորման հնարավորության մասին նախարարը հայտնեց, որ հարցը հիմա քննարկվում է։