06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտինի երեք սիրուհիները /ֆոտո/

Այն որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրուհի ունի գաղտնիք չէ ոչ ոքի համար: Այս փաստը ավելորդ անգամ եկավ հաստատելու կնոջից բաժանվելու նրա որոշումը: Արևմտյան լրատվամիջոցները այս բաժանումից հետո սկսեցին շրջանառել Պուտինի սիրուհիների անուններ: Ըստ այդ հրապարակումների` Պուտինն ունի երեք սիրուհի, նրանք են՝ Յանա Լապիկովան, Աննա Չապմանը և Ալինա Կաբայևան, գրում է politik.am-ը:

Մասնավորապես 2009 թվականին շրջանառվում էին տեղեկություններ, որ Կաբաևան երեխա է ունեցել Պուտինից: Ըստ այս տեղեկությունների Պուտինի և Կաբաևայի որդուն անվանել են Դմիտրի:

2013 թվականին New York Post պարբերականը հրապարակեց տեղեկություն, որ Պուտինը և Կաբաևան հանդիպում են՝ Պուտինին պատկանող առանձնատներից մեկում, որը տնվում է Սոչիում:

L’Espresso պարբերականը նկատում է,  որ ժամանակին Պուտինի սիրուհիների մեջ թվարկվում էր նաև նախկին ֆոտոմոդել  Յանա Լապիկովայի անունը: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Լապիկովայի հետ՝ Պուտինի հարաբերությունները տևական չեն եղել: Որոշ լրատվամիջոցներ նաև նշում են, որ Պուտինը Լապիկովային վերցրել է աշխատանքի, որպեսզի  հոդս ցնդեն իր և Կաբաևայի հարաբերությունների մասին խոսակցությունները:

Իր  հերթին բրիտանական  դեղին մամուլը Աննա Չապմանի բացահայտվելուց հետո նրան անվանեց Պուտինի սիրուհի:

Աղբյուր` politik.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ